Saturday, 20 04 2024
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում

Ինչո՞ւ ազատամարտիկները չեն միանում իրենց ընկերների ազատության համար պայքարին

Թեպետ իշխանափոխության համար պայքարող ազատամարտիկներն ունեն տարաձայնություններ, նրանք բոլորն էլ համակարծիք են, որ Ժիրայր Սեֆիլյանի, Վոլոդյա Ավետիսյանի, Պավլիկ Մանուկյանի և մյուսների ձերբակալությունը քաղաքական դրդապատճառներ ունեն, և որ նրանք քաղբանտարկյալներ են:

Ազատամարտիկներից ոմանք միացել են «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամների ազատության համար պայքարին, ոմանք միայն դատապարտող հայտարարություններով են հանդես գալիս, «Ազատամարտիկների դաշինք»-ի անդամներն էլ նախկինում հայտարարում էին, որ դեմ լինելով իշխանությունների վարած քաղաքականությանը չեն ուզում խոչընդոտել Ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումներին, և բողոքի գործողություններ կսկսեն ապրիլի 24-ից հետո:

Ազատամարտիկների միջև տարաձայնություններն ու մարտավարական տարբերությունները նորություն չեն՝ երբեմն բացահայտ, երբեմն էլ անուղղակի կերպով նրանք միմյանց հասցեին մեղադրանքներ են հնչեցնում:

Ազատամարտիկ Խաչիկ Ավետիսյանի ընտրած պայքարի մեթոդը քննադատվում է անգամ «Հիմնադիր խորհրդարան»-ում, ում անդամների ազատության համար Ավետիսյանը Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի մոտ հացադուլ և նստացույց է սկսել: Թեպետ այստեղ հարկ է ընդգծել, որ առայժմ անորոշ է՝ Ավետիսյանն ինչ է ընդհանրապես անում՝ մեկ հայտարարում է, թե 50 հոգով հացադուլ են սկսելու, հաջորդ օրը գնում տանը միայնակ հացադուլ անում, օրեր անց վերադառնում ՄԻՊ-ի գրասենյակի մոտ և կոպտում իրենց մոտեցած լրագրողներին:

Ապրիլի 24-ի ՀԽ հանրահավաքի ընթացքում կին ազատամարտիկ Սուսաննա Մուրադյանը մեղադրեց ազատամարտիկներին հանրահավաքին ներկա չգտնվելու և նրանց հետ միասին չպայքարելու համար՝ ընդհուպ ընդգծելով, որ հացադուլ անում է միայն վախկոտը և ոչ ազատամարտիկը:

«Ազատամարտիկների դաշինքի» գործունեությունը դեռևս քննարկումների փուլում է, վերջիններս հատկապես չստացված հեղափոխությունից հետո լուրջ տարաձայնություններ ունեն, ոմանք լքել են դաշինքի շարքերը և պայքարն ինքնուրույն են շարունակում։ Դաշինքի առանցքային դեմքերից Սուրեն Սարգսյան էլ նշում է, որ Դաշինքը լքել է մարտավարական տարաձայնությունների պատճառով։

«Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ առայժմ իրենց հետագա անելիքների մասին ծրագիր չունեն, սպասում են Ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումներն ամբողջությամբ ավարտվեն և նոր շարունակեն պայքարը. «Դեռ նոր են ավարտվել ապրիլի 24-ի միջոցառումները, այսինքն՝ չեն էլ ավարտվել, հյուրերի մի մասն այստեղ է: Մենք դեռ քննարկում ենք, հանդիպումներ ենք ունենում, իրավիճակն ենք գնահատում, տեսնենք՝ ոնց կլինի»,- ասաց Պետրոսյանը:

Դիտարկմանը, որ այս օրերին էլ ազատամարտիկներին և մյուս ձերբակալվածներին ազատ արձակելու պահանջով հանրահավաքներ են լինում, և հարցին՝ արդյոք իրենց մասնակցելո՞ւ են, Ռազմիկ Պետրոսյանն ասաց. «Իհարկե, մասնակցություն կլինի: Ընթացքում պարզ կլինի, դեռ նոր միջոցառումներն ավարտվում են, երկրի հյուրերը նոր գնում են: Այն, որ այսպես չի մնալու, միանշանակ է, բայց դեռ հստակ ոչինչ չենք որոշել: Երկրում միջոցառումներ են լինում, այսօր մենք որևէ միջոցառման խանգարելու միտում չունենք, անպայման կտեղեկացնենք մեր հետագա անելիքների մասին»,- ընդգծեց նա:

Մինչև ապրիլի 24-ը զանգվածային բողոքի միջոցառումներ չանցկացնելու որոշում էր կայացրել նաև Հայ ազգային կոնգրեսը: Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ մինչև ապրիլի 24-ը իրենք հանրահավաքներ չեն անելու և դաշտն ազատ են թողնում իրենց գործունեությունը քննադատող մյուս ընդդիմադիրների համար:

Կոնգրեսի վարչության և «Ազատամարտիկների դաշինքի» անդամ Վարդան Մալխասյանը, սակայն, կողմ էր հենց ապրիլի 24-ին հանրահավաք անցկացնելուն: Նրա բնորոշմամբ՝ այս իշխանությունների դեմ պայքարի բոլոր մեթոդներն ու ձևերն արդարացված են. «Ինձ համար կարևոր չէ՝ ազատամարտիկներն ինչ հայացքներ ունեն, ազատամարտիկը մնում է ազատամարտիկ: Ես խստագույնս դատապարտում եմ մեր ընկերների ձերբակալությունը. դա դավաճանություն է հայ ժողովրդի նկատմամբ: Ազգի նվիրյալներին երբ հալածում են, կեղծ հերոսներ ստեղծում՝ այդպես ազգը առաջ չի կարող գնալ»,- ասաց Մալխասյանը։

Հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ չի պայքարում «Հիմնադիր խորհրդարան»-ի հետ միասին, ներկա չի լինում նրանց կազմակերպած հանրահավաքներին, Վարդան Մալխասյանը պատասխանեց. «Ես այս օրերին շատ զբաղված եմ, անձնական խնդիրներ ունեմ, բայց ամեն կերպ և ամեն ինչով իրենց հետ եմ: Ես միշտ էլ կողմնակից եմ եղել ռադիկալ կտրուկ գործողությունների: Մենք գործ ունենք քրեաօլիգարխիկ բանդիտական համակագի հետ, բոլոր պայքարի ձևերն արդարացված են: Ինչքան դանդաղենք, այդքան ավելի վատ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում