Դուբայի ոստիկանությունը պատրաստվում է իր ուժերն ամրացնել ռոբոտների օգնությամբ: Ռոբոկոպները, ինչպես ենթադրվում է, կհսկեն հասարակական վայրերը, և կշփվեն զբոսաշրջիկների հետ: Այս մասին է փոխանցում Khaleej Times պարբերականը:
Ռոբոկոպներին կսկսեն օգտագործել արդեն 2017-ից, իսկ դրանց զանգվածային շահագործումը կսկսվի համաշխարհային ցուցադրության ժամանակ, որը կանցկացվի 2020-ին Դուբայում:
Ռոբոկոպն իրենից ինտերակտիվ էկրան և միկրոֆոն է ներկայացնում, որոնք միացված կլինեն Դուբայում ոստիկանական վարչության կառավարման կենտրոնին: Մարդիկ կարող են շփվել տեխնիկական սարքավորումների հետ, հարցեր տալ դրանց և համապատասխան խորհրդատվություն ստանալ:
Համակարգն ամբողջովին ավտոմատացված կլինի, իսկ մարդու մասնակցությունը ռոբոկոպի կառավարման հարցում նվազագույնին կհասցվի: Այսպիսով, Էմիրությունները կփորձեն Expo 2020-ի համար կրճատել անվտանգությունն ապահովող նոր աշխատակիցների վարձումը: