Friday, 19 04 2024
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ

Ինչ կոտրեցին երգն ու անձրևը հրապարակում

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների ընթացքում բացվեցին տարբեր խնդիրների, երևույթների բազում շերտեր, որոնք մեզ հնարավորություն տվեցին իրադարձությունները, իրերի դրությունը տեսնել տարբեր, երբեմն մեզ համար աննկատելի, երբեմն ընդհանրապես անպատկերացնելի տեսանկյուններից, ստանալ նոր տպավորություններ, ձևավորել նոր մոտեցումներ, ունենալ նոր պատկերացումներ հին խնդիրների կամ երևույթների մասին:

Այդ տեսանկյունից, 100-րդ տարելիցի շրջանակում, կամա, թե ակամա, բայց քիչ թե շատ ստացվեց այնպես, որ մենք իսկապես շատ հարցերի սկսեցինք նայել նոր հայացքով, և վերապրումի գաղափարն առնվազն այս մասով ինչ-որ չափով դարձավ առարկայական իրականություն: Այլ հարց է, թե ինչպես կզարգացնենք այս իրականությունը, գոնե այս մասով: Այս իրողության վկայություններից մեկը դարձավ Հանրապետության հրապարակում SOAD հանրահռչակ խմբի համերգը: Համերգը, որ անցավ հորդառատ անձրևի ներքո, ցույց տվեց, թե առաջադեմ, ազատ մտածող, արդի արժեքների կրող ինչպիսի երիտասարդություն կա Հայաստանում: Պատկերը զարմացրել էր անգամ ամենահոռետեսներին: Իհարկե, այս ամենը դեռ չի նշանակում, թե ահա՝ վերջ, Հայաստանի զարգացման հարցը և վարդագույն ապագայի հեռանկարը սրանով ապահովված է: Հակառակը` սա ընդամենը պարտավորեցնող պատկեր է, սա ընդամենը մինչ այժմ եղած բացթողումները ցցուն դարձնող պատկեր է: Սակայն սրա մասին չէ, որ կուզենայի խոսել այժմ:

Թերևս, ուշադրության արժանի է համերգի մեկ այլ դրվագ, որի մասին կարծեք թե շատ քիչ է խոսվել: Անգամ համերգին չմասնակցած անձինք են փաստել, որ SOAD-ին Երևանի Հանրապետության հրապարակում լսելու համար Հայաստան էին ժամանել մեծ թվով օտարերկրացիներ՝ Վրաստանից, Իրանից, Ռուսաստանից, Ուկրաինայից, այլ մոտ երկրներից: Համերգի մասնակիցները կփաստեն, թե որքան շատ էին արտասահմանից եկած հյուրերը: Այս հանգամանքը շատ կարևոր է ու նաև շատ հատկանշական: Այս արտասահմանցիները սովորական զբոսաշրջիկներ չեն, որոնք եկել են Հայաստանում շրջելու: Նրանք, համենայնդեպս մեծ մասամբ, եկել են համերգին ներկա գտնվելու համար, այսինքն` ինչ-որ առումով նրանք Հայաստանը ոչ թե դիտարկել են որպես զբոսավայր, որպես տեսարժան վայր, այլ որպես իրենց հետաքրքրությունների, իրենց երաժշտական կամ մշակութային ամբողջության մի մասը, և եկել են այստեղ այդ մասի թելադրանքով, եկել են այդ ամբողջությունը պահելու կամ լրացնելու նպատակով՝ եկել են լսելու իրենց սիրած երաժշտությունը և տեսնելու կուռքերին:

Այսինքն` սա Հայաստանը բացող երևույթ է, մոտ և մերձակա երկրների հետ հանրային հաղորդակցության խորհրդանիշ երևույթ: Այդ երևույթը ցույց է տալիս, որ իրականում Հայաստանի փակուղի լինելու մասին գնահատականները, համոզումները, մոտեցումները այդքան էլ չեն համապատասխանում իրականությանը, և Հայաստանն այդքան էլ փակուղի չէ, ծայրամաս, ծայրագավառ չէ ինչ-որ կայսրության, որի հետ ոչ ոք չի ցանկանում հաղորդակցվել թե՛ քաղաքական-տնտեսական, թե՛ հանրային-սոցիալ-մշակութային մակարդակում: Այս երևույթը, որ հորդառատ անձրևի տակ ուրվագծվում էր Հանրապետության հրապարակի համերգով, ցույց էր տալիս, որ Հայաստանն իրականում լիովին ի զորու է լինել հաղորդակից անոթներից մեկը, հաղորդակցվել տարածաշրջանում, լինել կոմունիկացիոն գործընթացի կարևոր մաս, կարևոր հարթակ:

Ամբողջ խնդիրը նախաձեռնություններն են, քայլերը, թե ինչ քայլեր է անում Հայաստանը, ինչքանով են դրանք գրավիչ Հայաստանից դուրս ապրող հարևան երկրների, մերձակա երկրների հանրային տարբեր շերտերի, տարբեր սոցիալական խմբերի համար, ինչքանով են մատչելի: SOAD-ի համերգն այդ իմաստով ոչ միայն զուտ համահայկական ոգեկոչման արարողություն էր, այլ նաև համամարդկային հաղորդակցման մի օրինակ, որը Հայաստանն էր դարձրել այդ հաղորդակցման լիովին առարկայական հարթակ: Եվ սա էր նաև SOAD-ի համերգի լավագույն ոգեկոչումը, որովհետև անկասկած հենց այդպիսի Հայաստանը պետք է լիներ այն մարդկանց փափագը, որոնք դարձան ցեղասպանության զոհեր: Հայաստանին կենսականորեն անհրաժեշտ են հենց այդպիսի նախագծեր:

Հայաստանին պետք է ոչ միայն քաղաքական ու տնտեսական նախաձեռնողականություն տարածաշրջանում, այլ պետք են նաև հանրային սոցիալ-մշակութային այնպիսի նախաձեռնություններ, որոնք մեր հարևան երկրներից մարդկանց կգրավեն Հայաստան՝ մեկ-երկու օրով կամ թեկուզ մի քանի ժամով, որոնք կգան Հայաստան ոչ որպես ընդամենը զբոսաշրջիկ, այլ կգան պարզապես ինչպես սովորական մի այցելու, որը իր երկրի մի համերգասրահ այցելելու փոխարեն չի զլացել և մի քիչ երկար ճանապարհ է կտրել Հայաստանի որևէ համերգասրահ կամ հրապարակ այցելելու և իր մշակութային, արժեհամակարգային ամբողջությանն ուղղված մի հերթական քայլ կատարելու: Այդ հանգամանքը շատ կարևոր է տնտեսա-քաղաքական շրջափակվածության խնդիր ունեցող Հայաստանի համար, որովհետև ամենից վատը նախևառաջ սոցիալ-մշակութային շրջափակվածության գիտակցումը կամ զգացումն է:

Ըստ այդմ` նմանօրինակ նախաձեռնությունները նաև Հայաստանի քաղաքացիներին, հենց նույն ակտիվ երիտասարդությանն են օգնում ազատվել այդպիսի զգացումից, Հայաստանում ինքզինքը չզգալ փակված, փակուղված: Իհարկե, այդ զգացողությունից ձերբազատումը բազում այլ գործոններ է պահանջում, արդեն լիովին ներքին գործոններ, սակայն միգուցե այդ հաղորդակցական պատնեշների հաղթահարումը, հոգեբանական այս ինտեգրացիան դրական նշանակություն ունենան արդեն ներքին խնդիրների լուծման գործում տրամադրվածության առումով:

Հայաստանի աշխարհագրական դիրքն ու հարևաններից երկուսի հետ հարաբերությունները, իհարկե` մեղմ ասած, երանելի չեն, սակայն իրականում մյուս հարևան երկրների՝ Իրանի ու Վրաստանի հետ հաղորդակցության պոտենցիալը իրացվում է անբավարար, և այստեղ կա աշխատանքի հսկայական տիրույթ, պակասում են միայն նախաձեռնությունները: Ավելին` սոցիալ-մշակութային ինտեգրացիային, սոցիալ-մշակութային ապաշրջափակմանն ուղղված նախագծերը կարող են ժամանակի ընթացքում նաև ներգրավել թուրքական հասարակության արդիական շերտերին, որոնք, մեծ հաշվով, այսօր հայության դաշնակիցներն են իրենց արդիական արժեհամակարգով և պատկերացումներով:

SOAD-ի համերգը ցույց տվեց ոչ միայն Հայաստանի ներքին պոտենցիալը, այլ նաև ահռելի պոտենցիալը սոցիալ-մշակութային հաղորդուղի դառնալու ուղղությամբ` միաժամանակ ակնհայտ դարձնելով, թե մինչև այժմ որքան քիչ աշխատանք է կատարվել դրա համար, ինչի հետևանքով միայն խորացել են գաղութային, ծայրագավառային միֆերն ու կարծրատիպերը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում