Armlur.am-ն արդեն հայտնել էր, որ այսօր` Աբովյան-Իսահակյան փողոցների խաչմերուկում գտնվող «ՍԱՍ» սուպերմարկետի դիմաց կրակոցներ են հնչել: Կայքին հասած տեղեկությունների համաձայն` դեռևս անհայտ անձը հրազենից անկանոն կրակոցներ է արձակել: Նախնական տվյալներով զոհեր և վիրավորներ չկան:
Դեպքի վայրից Armlur.am-ի թղթակիցը հայտնել է, որ տեղում աշխատում են իրավապահները` փորձելով հասկանալ` ինչ տեսակի հրազենից են կրակոցներն արձակվել:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում