Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը հայտարարել է, որ ԵՄ-ը Ուկրաինայի անդամակցելու հարցը առաջիկա օրակարգում դրված չէ, հաղորդում է RIA Novosti-ն:
Դրա հետ մեկտեղ նա հայտարարել է, որ Ուկրաինա-ԵՄ ազատ առևտրի մասին համաձայնագիրը կարող է ուժի մեջ մտնել 2016 թ. հունվարի 1-ին: Յունկերը հայտարարել է, որ իմաստ չի տեսնում ասոցացման մասին համաձայնագրի առևտրային և ազատ առևտրի գոտու մասին բաժնի ուժի մեջ մտնելը հետաձգելու մեջ, որը մասամբ ուժի մեջ է մտել անցած տարի:
«Ես պնդում եմ, որ 2016 թ. հունվարի մեկին ազատ առևտրի մասին համաձայնագիրը ուժի մեջ մտնի»,- ասել է Յունկերը:
Ավելի վաղ՝ երկուշաբթի օրը, Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ Կիևը մտադիր է հինգ տարով ապահովել ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի իմպլեմենտացիան և հասնել ԵՄ-ի անդամակցության համար անհրաժեշտ պայմաններին:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի և ԵՄ-ի ղեկավարությունները երկուշաբթի օրը հավաքվել են Ուկրաինա-ԵՄ 17-րդ գագաթնաժողովին: