Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Խեսեն, ով վերջերս հայտարարել էր, թե երջանիկ է իրեն զգում Մադրիդում և ցանկանում է կարիերան ավարտել հենց «սերուցքայիններ»-ի կազմում, կարող է լքել թիմը, տեղեկացնում են իսպանական լրատվամիջոցները:
Խեսեն, ով չի կարողանում թիմում բավարար խաղային պրակտիկա ստանալ, ցանկանում է հեռանալ ակումբից: Այժմ ֆուտբոլիստը պատրաստվում է բանակցություններ վարել թիմի ղեկավարության հետ և վերջնական որոշում կայացնել: