Tuesday, 23 04 2024
Պետք է ամեն ինչ անել, որպեսզի տեղեկատվության ազատությունը՝ որպես իրավունք, պաշտպանված մնա․ Մելիքյան
Լրագրողների նկատմամբ ճնշումներ եղել են, ֆիզիկական բռնություններ չեն եղել՝ 2024թ. 1-ին եռամսյակում
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Էրդողանի «Բաղդադի երկաթուղին»
Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը
«Փրկիչի» խայտառակ սցենարն է. խաղաղապահի բրենդի ներքո օկուպացվելու է Հայաստանը
ՀԱՄԱՍ-ը զգալի ուժ է պահպանում Գազայի հատվածում
Եթե միայն դրոշն ենք այրում, նշանակում է՝ շատ տկար ենք
15:50
Զալուժնու թեկնածությունը հաստատվել է որպես Լոնդոնում Ուկրաինայի դեսպան
Այս տարվա սկզբին ֆինանսների արտահոսքը Հայաստանից ավելացել է
Հայաստանի այրվող դրոշները
«Հայաստանն ու Ադրբեջանը միջնորդների կարիք չունեն». Ալիև
«Հնարավորության դռները միշտ չէ, որ բաց են մնում». Էրդողանը՝ Փաշինյանին
ՀՀ վարչապետն Էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված առաջարկություններ
Բաքուն համաձայն է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը Ղազախստանում
Ալիևն ու Պուտինը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները
Ալիևը խոսել է ԵԱՏՄ մտնելու հավանականության մասին
Քննարկվել են Հայաստան-Հունաստան միջխորհրդարանական համագործակցությունը
Ավանեսյանը համաճարակային իրավիճակ վերաբերյալ խորհրդակցություն է անցկացրել
Մարզպետարանը հերքել է Ոսկեպարում հայկական դրոշը ադրբեջանականով փոխարինելու լուրերը
Տավուշում ճանապարհը բացել են. դեպի Վրաստան երթևեկությունը վերականգնված է
Ռուս-ադրբեջանական հարաբերության նոր փուլ
14:45
Brent տեսակի նավթը թանկացել է` հասնելով մեկ բարելի դիմաց մինչև 87,5 դոլարի
14:30
Իրանի արտգործնախարարը քննադատել է ԵՄ որոշումը Թեհրանի դեմ պատժամիջոցներն ընդլայնելու մասին
14:15
ԱՄՆ-ն ու Ֆիլիպինները զորավարժություններին 16000 զինվորական կներգրավեն
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
Բրիտանիան խոստացել է ռազմական օգնության խոշորագույն փաթեթը տրամադրել Ուկրաինային
13:30
Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել Թայվանին զինելը
13:15
Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել

Համագործակցության հուշագիր` Շենգավիթ վարչական շրջանի և ԼՂՀ Մարտակերտ քաղաքի միջև

Երևանի և Ստեփանակերտի միջև բարեկամության համաձայնագրի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ շարունակվում են մայրաքաղաքի վարչական շրջանների և ԼՀՂ շրջանների միջև համագործակցության ծրագրերը: Այդ համատեքստում Արցախի Մարտակերտի շրջան է այցելել Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Արմեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված են եղել նաև ՀՀ ՏԿԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ, Երևանի փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Մուշեղ Ղազարյանը, ԵԿՄ ներկայացուցիչներ, ինչպես նաև զոհված ազատամարտիկների ընտանիքի անդամներ:
Շենգավիթի պատվիրակությունը հանդիպել է Մարտակերտի վարչակազմի ղեկավար Վլադիկ Խաչատրյանի և Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանի հետ:

Կարևորելով երկկողմ համագործակցության զարգացումն ու ամրապնդումը՝ Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Արմեն Սարգսյանն ընդգծել է այս հարցում վարչական շրջանի պատրաստակամությունն ու վստահեցրել է, որ այն կլինի երկուստեք արդյունավետ:

Հանդիպման շրջանակում Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Արմեն Սարգսյանը և Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանը ստորագրել են համագործակցության հուշագիր, որով նախատեսվում է փոխշահավետ գործակցություն ծավալել տարբեր ուղղություններով, այդ թվում փոխայցերի կազմակերպում, սոցիալական, կրթական ու մշակութային համատեղ միջոցառումների անցկացում:

Ի դեպ, կրթամշակութային ոլորտում հետագա համագործակցությունը գործնական հիմքերի վրա դնելու նպատակով, Երևանի Բելինսկու անվան թիվ 38 և Մարտակերտի Վ. Բալայանի անվան թիվ 1 դպրոցները ևս փոխգործակցության հուշագիր են ստորագրել: Պատվիրակության անդամները եղել են նաև Մարտակերտի մանկապարտեզում, ծանոթացել պայմաններին և առօրյայի կազմակերպմանը:

Պատվիրակության անդամները այցելել են նաև Երևանի քաղաքապետի աջակցությամբ և Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի ջանքերով բարեկարգված պուրակ, որտեղ կանգնեցված խաչքարի մոտ հարգանքի տուրք են մատուցել Արցախյան ազատամարտում նահատակված շենգավիթցի ազատամարտիկների հիշատակին:

Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի գլխավորած պատվիրակությունն այցելել է նաև Հորաթաղի զորամաս: Քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունելով զինծառայողներին՝ Արմեն Սարգսյանը բարի ծառայություն է մաղթել նրանց: Միջոցառման մշակութային մասից հետո, որին, ի դեպ, մասնակցել են վարչական շրջանի մշակույթի տան սաները, զինվորներին է փոխանցվել վարչական շրջանի դպրոցների աշակերտների և մանկապարտեզների սաների պատրաստած նամակներն ու խորհրդանշական նվերները: Զորամասին նվիրվել է նաև հեռուստացույց:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում