Ամերիկացի երգչուհի Լեդի Գագան Instagram-ի ամենաակտիվ օգտատերերից է: Գագան հաճույքով երկրպագուներին իր կյանքից կադրեր է ցուցադրում, գրում է Lady.ru-ն:
Վերջերս Գագան ցուցադրել է իր հավանոցը, որը կառուցել է ածան հավերի համար: Ինչպես պարզվել է՝ երգչուհին ցանկանում է, որ իր սեղանին մշտապես թարմ ձվեր լինեն, այդ պատճառով էլ հավանոց է պահում:
Սակայն, Լեդի Գագայի սերը բավականացնում է ոչ միայն հավերին, այլև շներին: Ֆոտոշարքի ժամանակ երգչուհին վստահել է իր նոր շնիկին ո նրանով ծածկել իր մերկ կուրծքը: