Համաշխարհային օվկիանոսի ռեսուրսներն առնվազն 24,2 տրիլիոն դոլար են գնահատվել, ընդ որում, ամեն տարի օվկիանոսը մարդկությանը 2,5 տրիլիոն դոլարի ռեսուրս է մատակարարում, հաշվարկել են Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) մասնագետները, հաղորդում է RIA Novosti-ն:
Մասնագետների հաշվարկներով՝ եթե համաշխարհային օվկիանոսի տարեկան մատակարարումները որպես ՀՆԱ դիտվի, ապա այն ԱՄՆ-ից, Չինաստանից, Ճապոնիայից, Գերմանիայից, Ֆրանսիայից և Բրիտանիայից հետո աշխարհում յոթերորդ տնտեսությունն է կազմում:
Հիմնադրամը կարծում է, որ այս թիվը նվազեցված է, քանի որ շատ ռեսուրսներ անհնար է դրամի վերածել: Ընդ որում, ներկա պահին օվկիանոսի առողջությունը ծայրահեղ վիճակում է գտնվում, ինչի պատճառներն են աղտոտվածությունը, չափից ավել որսը, ինչպես նաև ջերմաստիճանի և օվկիանոսի թթվայնության բարձրացումը: