Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է Գերմանիայի Գավաթի կիսաեզրափակչի` Մյունխենի «Բավարիա»-ի դեմ կայանալիք հանդիպման մասին, տեղեկացնում է FourFourTwo.com-ը:
«Սա շատ կարևոր հանդիպում է մեզ համար: Դժվար է լինելու, քանի որ «Բավարիա»-ն անչափ ուժեղ ակումբ է: Լևանդովսկին և Մյուլերը հիանալի խաղ են ցուցադրում:
Վերջերս լրատվամիջոցները Հյումելսին և Գյունդողանին այլ ակումբներ են տեղափոխում: Այդ լուրերը չեն կարող հոգեբանական ճնշում գործադրեն մեզ վրա: Մենք կենտրոնացված ենք միմիայն «Բավարիա»-ի դեմ խաղի վրա»,- հայտարարել է գերմանացի մասնագետը: