Thursday, 25 04 2024
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում

Քլոե Քարդաշյանն ու այլ աստղեր ցավակցում են Նեպալի երկրաշարժից տուժածներին ու դրամահավաքի կոչ անում

Նեպալում ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը, վերջին տվյալներով գերազանցել է 3 700-ը, գրում է spletnik.ru-ն: Հիշեցնենք՝ 7,9 մագնիտուդով երկրաշարժը Նեպալում տեղի է ունեցել ապրիլի 25-ին:

Նեպալի համար այս աղետը սպառնում է հումանիտար ճգնաժամով: Հիվանդանոցներում տեղերի, սննդամթերքի և խմելու ջրի պակաս կա: Բժիշկները վարակիչ հիվանդությունների բռնկման մտավախություն ունեն: Երկրում մի քանի բնակավայր է ավերվել, ներառյալ՝ Կատմանդու պատմական կենտրոնը:

Ամբողջ աշխարհի բնակիչներն անտարբեր չեն մնում ողբերգությանը, նրանց թվում՝ հայտնիներ, որոնք, սոցցանցերում մեծ թվով հետևորդներ ունենալով՝ կարող են օգնել` տուժածներին օգնության կազմակերպմանը:

Непал

Այսպես, երգչուհի Էննի Լեննոքսը բրիտանացիներին կոչ է անում 5-ական ֆունտ նվիրաբերել Oxfam բարեգործական կազմակերպությանը, որը հիմա մարդասիրական օգնություն է հասցնում Նեպալ և օգնում աղետից տուժածներին:

Միջոցների հավաքմանը միացել է նաև գրող Ջոան Ռոուլինգը, որը Twitter-ում գրել է.
«Իմ սիրտն այսօր Նեպալում է: 1 ամիս առաջ ես այնտեղ հրաշալի մարդկանց հետ եմ ծանոթացել: Ես գումար եմ նվիրաբերում Oxfam-ի համար, խնդրում եմ, միացեք ինձ»:

Джоан Роулинг

Սոցցանցերում իրենց երկրպագուներին են դիմել այլ հայտնիներ ու միջոցների հավաքման կոչ են անում՝ Զոուի Սալդանան, Ռիկի Մարտինը, Փինքը:

Բրայան Ադամսը գրում է. «Շատ տխուր է երկրաշարժի և բոլոր զոհվածների մասին լսելը: Իմ մտքերն այն մարդկանց հետ են, ովքեր հիմա այնտեղ են»:

Քլոե Քարդաշյանը ևս միացել է դրամահավաքի կոչին. «Իմ մտքերն ու աղոթքները Նեպալի հպարտ, քաջ ժողովրդի հետ են: Սա այնպիսի ավերիչ ողբերգություն է»:

Դուեյն Ջոնսոնը գրում է. «Աղոթում եմ Նեպալի ժողովրդի և բոլորի համար, ում հարվածել են ողբերգական իրադարձությունները: Մի դադարեք հավատալ և ուժեղ մնացեք»:

Աջակցության խոսքեր են հրապարակել նաև Էլեն Դեջեներեսը, Մենդի Մուրը, Միսսի Էլիոթը և այլոք:

Прабал Гурунг и Диана фон Фюрстенберг

Прабал Гурунг и Диана фон Фюрстенберг

Непал

Непал

Непал

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում