Հարավկորեական Samsung Galaxy Note 4 ընկերության ֆլագմանը գլխավորել է ամենահայտնի սարքերի վարկանիշային աղյուսակը համաձայն 2015թ. բենչմարկերի տվյալների, հայտնում է AnTuTu-ն:
Android գործառնական համակարգով սմարթֆոնների վարկանիշային աղյուսակը գլխավորել է Samsung Galaxy Note 4-ը, որը նվաճել է շուկայի 10 տոկոսը: Այնուհետ հաջորդում է Samsung Galaxy S5-ը: Երրորդ տեղում չինական Xiaomi Redmi Note սմարթֆոնն է, իսկ ամենավերջում հայտնվել է ASUS Zenfone 5-ը: