Կատալոնական «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն հայտարարել է, որ կենտրոնական պաշտպան Տոմաս Վերմալենը լիովին վերականգնվել է վնասվածքից: Նա նաև մեկնաբանել է «Ռեալ»-ի հետ պայքարը Լա Լիգայի չեմպիոնական մրցավազքում:
«Վերմալենն ապաքինվել է, ինչը շատ լավ նորություն է: Նա առողջական խնդիրները հաղթահարել է մեր բուժանձնակազմի ու իր մեծ ցանկության շնորհիվ: Միանշանակ է, որ Տոմասը կօգնի մեզ:
«Ռեալ»-ը շատ մոտ է մեզ. պետք է շարունակել հաղթել: Ամեն ինչ կախված է մեզնից: «Խետաֆե»-ի հետ խաղում պետք է շատ լավ գործել, քանի որ այդ մրցակիցը խնդիրներ է ստեղծելու մեզ համար»: