Նորաձև և նեղ ջինսե տաբատները տևական ժամանակ կրելիս կարող են վնասվել տղամարդու ամորձիները, ինչպես նաև առաջացնել միզասեռական համակարգի խանգարում: Այս մասին գրում է MIGNews-ը՝ վկայակոչելով փորձագետներին:
Գիտնականները պարզել են, որ նեղ ջինսերին կարելի է «մեղադրել» սպերմատոզոիդների քանակի նվազեցման և սնկային վարակների մեջ:
Հետազոտության արդյունքում սոցիոլոգները հարցման են ենթարկել 2000 բրիտանացի տղամարդկանց: Նրանց 10 տոկոսը տառապում է տհաճ կողմնակի հետևանքներից, որոնք կապված են պարբերաբար նեղ ջինսեր կրելու հետ: