Հայտնի դերասանուհի Եվա Մենդեսը չնայած վերջերս մայր է դարձել, այնուամենայնիվ՝ զբաղվում է իր կարիերայով։ Դերասանուհին ոչ միայն նկարահանվում է տարբեր կինոֆիլմերում, այլև համագործակցում է նորաձևության բրենդների հետ։
Վերջերս 41-ամյա Եվան դարձել է New Dimension անվանումը ստացած Estee Lauder ապրանքանիշի նոր հավաքածուի դեմքը:
«Երբ դու կանգնած ես կարմիր գորգի վրա, քեզ լուսանկարում են տարբեր անկյուններից, և դու ոչինչ չես կարող անել: Բայց եթե դու ունես միջոցներ, որոնք սիրում ես, դա քեզ չի հուզում»,- ասել է Մենդեսը: