Friday, 19 04 2024
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով

100-րդ տարելիցի հրամայականը

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ անցյալ շաբաթավերջին կայացած հանդիպմանը քննարկել է հայ-թուրքական հարաբերությունն ու կոչ արել Անկարային, որ քայլեր ձեռնարկի հայ-թուրքական հարաբերության կարգավորման, հաշտեցման ուղղությամբ: Այդ տեղեկությունը հրապարակել էր ԱՄՆ Պետքարտուղարությունը:

Թե ինչ կոչի մասին է խոսքը, ինչ կոնկրետ քայլ է ակնկալում Վաշինգտոնն Անկարայից` հաղորդագրությունը չէր մանրամասնում: Ավելի կոնկրետ` ավելի մանրամասն հայտարարություն դրանից ժամեր առաջ արել էր ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, որը իր հարցազրույցում հայտարարել էր, որ Ռուսաստանն ուզում է հայ-թուրքական հարաբերության կարգավորում և կանի ամեն ինչ, որ կյանքի կոչվեն հայ-թուրքական արձանագրությունները: Դրանք ստորագրվել էին 2009 թվականի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում, իսկ հետո՝ մինչ այսօր մնացել են առանց վավերացման:

Արդյո՞ք Ջոն Քերին էլ կոչ անելով Թուրքիային քայլ կատարել հայ-թուրքական կարգավորման ուղղությամբ` նկատի է ունեցել արձանագրությունների վավերացումը: Թե՞ ԱՄՆ-ն այլ քայլ է սպասում Անկարայից: Մի բան տեսանելի է, որ ապրիլի 24-ի նախաշեմին ուրվագծվում է աշխարհաքաղաքական որոշակի մտադրությունների առկայություն հայ-թուրքական հարաբերության կարգավորման հեռանկարի կապակցությամբ, ինչը կարող է ակտիվացնել հայ-թուրքական սառած գործընթացը: Խնդիրն այն է, թե արդյո՞ք այստեղ առկա է մրցակցություն Ռուսաստանի և Արևմուտքի, մասնավորապես ԱՄՆ միջև: Ավելի շուտ` մրցակցություն թերևս առկա է, իսկ բուն խնդիրը մրցակցության տարբերակներն են:

Ռուսաստանը բացահայտ հայտարարում է, որ ուզում է արձանագրությունների վերակենդանացում: ԱՄՆ պետքարտուղարի կոչի մասին հաղորդագրության մեջ մանրամասներ չկան, և հարց է առաջանում՝ ԱՄՆ-ը կմրցակցի Ռուսաստանի հետ արձանագրությունները վերակենդանացնելո՞ւ հարցում և ակնկալիքը Թուրքիայից այստե՞ղ է, թե՞ ԱՄՆ-ը հայ-թուրքական կարգավորման նոր պատկերացումներ ու սցենար ունի, որոնք դուրս են հայ-թուրքական հայտնի արձանագրություններից, և մրցակցությունն արդեն կլինի ոչ թե միևնույն տարբերակի շուրջ՝ պարզապես ով ավելի արագ կտրվածքով, այլ կմրցակցեն երկու միմյանցից տարբեր մոտեցումներ ու նախագծեր: Սա դեռ ժամանակը պետք է ցույց տա:

Մեր խնդիրն է պատրաստ լինել մրցակցությանը բոլոր հավանական սցենարների պարագայում: Նմանօրինակ մրցակցությունը ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև թե՛ հնարավորություն է, թե՛ մարտահրավեր, ինչպես երևի թե ցանկացած աշխարհաքաղաքական կամ այլ բնույթի մրցակցություն: Ամեն ինչ կախված է նրանից, թե որքան պատրաստ կլինեն օգտագործել հնարավորությունները: Հակառակ դեպքում հետևանքներից խուսափելը լինելու է անհնար: Այլ կերպ ասած՝ մեր պաշտպանության, ապահովության գրավականը կարող է լինել մրցակցության ընձեռած հնարավորություններն օգտագործելը, այլապես մենք անպաշտպան ենք մնալու հետևանքների առաջ: Մրցակցությանը պատրաստ լինելու առաջնային գրավականը ինքնուրույնությունը, ինքնիշխանությունն է: Այդ առումով կարող ենք արձանագրել, որ Հայաստանը հենց սկզբից պատրաստ չէ մրցակցությանը, բացակայում է պատրաստվածության ամենաառանցքային նախադրյալը:

Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ է, և անդամակցության երկամյա գործընթացի և անդամության երեք-չորս ամիսների ընթացքում պարզ է մի բան, որ Հայաստանն անընդհատ կորցնում է, պարբերաբար դրսևորվում են Հայաստանի կախյալության վկայությունները: Հետևաբար` հայ-թուրքական կարգավորման հարցում աշխարհաքաղաքական նոր մրցակցության պատրաստ լինելու համար Հայաստանը պետք է առավելագույնը՝ դուրս գա Եվրասիական տնտեսական միությունից, նվազագույնը՝ էապես բարձրացնի այդ միության կազմում սեփական դերակատարությունն ու սեփական շահերի պաշտպանության կարողունակությունը:

Քանի դեռ չկա այդ նախադրյալը, ԱՄՆ-Ռուսաստան նոր մրցակցությանը Հայաստանի պատրաստ լինելու, հետևաբար` մրցակցության ընձեռած հնարավորություններից ի շահ պետականության օգտվելու հնարավորության օգտագործման մյուս հանգամանքների քննարկումը և դիտարկումը անիմաստ է, որովհետև մյուս հանգամանքները առաջանալու շանս ունեն ինքնիշխանության միջավայրում: Եթե չկա այդ միջավայրը, չկա նաև հավելյալ հանգամանքների ձևավորման հնարավորություն: Այդ պարագայում Հայաստանը կմնա հանգամանքների հույսին` ակնկալելով լոկ բարենպաստ քամի:

Դա նշանակում է, որ Հայաստանի ճակատագիրը կախված կլինի վիճակահանությունից, ԱՄՆ-Ռուսաստան մրցակցության արդյունքից: Եթե մի պետության ճակատագիր հանգում է այդօրինակ կախվածության, ապա դա արդեն իսկ կորուստ է, դա արդեն իսկ որոշակի հետևանք է: Առավել ևս, որ մրցակցությունը ամենևին ֆուտբոլային հանդիպում չի լինելու, որտեղ կան ժամանակային սահմաններ: Մրցակցությունը կլինի ընդամենը աշխարհաքաղաքական մեծ դիմակայության հերթական փուլ, որի ժամանակային շրջանակները, մեղմ ասած, անկանխատեսելի են կամ կանխատեսելի են այն տեսանկյունից, որ չեն սպառվելու կարճ ժամանակում:

Մինչդեռ, եթե Հայաստանը մնում է հանգամանքների հույսին, դիրքային առավելություն է ստանում Թուրքիան, և եթե իսկապես մեկնարկի հայ-թուրքական կարգավորման նոր գործընթացի շուրջ որևէ մրցակցություն, ապա դրա առանցքային վեկտորներից մեկը կլինի Թուրքիային սիրաշահելու պայքարը: Ինչ խոսք, այս սիրաշահումը կլինի հարաբերական, պայմանական և ժամանակավոր, բայց արդեն շատ դժվար է ասել, թե այդ ընթացքում ինչ վտանգներ կառաջանան Հայաստանի համար և ինչ հնարավորություններից կօգտվի Թուրքիան: Ըստ այդմ` 100-րդ տարելիցի հրամայականը դառնում է Հայաստանի ինքնիշխանությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում