Իսրայելի բանակը չեզոքացրել է ահաբեկիչների խումբ, որը Սիրիայից երկիր էր ներթափանցել պայթուցիկներով: Այս մասին հայտնել է Իսրայելի բանակի մամլո ծառայության ներկայացուցիչ Պիտեր Լերները՝ գրում է TASS-ը:
«Բանակը կանխել է գրոհը իսրայելա-սիրիական սահմանին»,- ասել է նա: Լերների խոսքով՝ 3-4 կասկածյալներ մտադրվել են պայթուցիկը տեղադրել իսրայելական կողմում՝ բաժանարար պատնեշից դեպի արևելք:
«Ահաբեկիչները իսրայելա-սիրիական սահմանի շրջանում միանշանակ մտադրվել էին հարձակվել մեր ուժերի վրա: Մեր ռազմաօդային ուժերը չեզոքացրել են սպառնալիքը»,- հավելել են մամլո ծառայությունում: