ԴԱԻՇ («Իրաքի և Շամի իսլամական պետություն») ահաբեկչական խմբավորման գրոհայինները լույս կիրակի գիշերը նոր հարձակում են ձեռնարկել Բաղդադից հյուսիս ընկած Բեյջի քաղաքում՝ Իրաքի ամենախոշոր նավթավերամշակման գործարանի վրա: Նրանց դիմակայում է իրաքյան բանակը: Այս մասին գրում է RIA Novosti-ն:
«Ծանր մարտեր են սկսվել զենքի տարբեր տեսակների կիրառությամբ, և գրոհայինները ստիպված են եղել նահանջել՝ կորցնելով 3 մարդու»,- ասել է Իրաքի անվտանգության ուժերի աղբյուրը:
Ոստիկանության և բանակի նոր ուժեր են ժամանել գործարանի մոտ, որի առանձին շինություններում շարունակում են թաքնվել գրոհայինները: