Բալթիմորում աֆրոամերիկացու մահվանից հետո անցկացված բողոքի ակցիայի ու անկարգությունների ժամանակ 34 մարդ է ձերբակալվել։ Այս մասին հայտնում է Breaking911 պորտալը։
Անկարգությունների ընթացքում վիրավորվել են 6 ոստիկաններ, որոնց կյանքին վտանգ չի սպառնում։ Նշվում է, որ ակցիայի ժամանակ կոտրվել են շատ խանութների ցուցափեղկեր, վնասվել են մի քանի ոստիկանական մեքենաներ և այլ գույք։
Դեպքը, որն ավարտվել էր 25-ամյա աֆրոամերիկացի Ֆրեդի Գրեյի մահով, տեղի էր ունեցել ապրիլի 12-ին։