Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը արևմտյան երկրներին կոչ է արել պաշտպանական զենք տրամադրել Ուկրաինային, հաղորդում է «112 Ուկրաինա» հեռուսատաալիքը:
«Տվե՛ք մեզ զենք պետության պաշտպանության համար, քանի որ մենք պաշտպանում ենք մեր սահմանները: Մենք այսօր պահպանում ենք աշխարհի և Եվրոպական միության խաղաղությունը»,- ասել է նա:
Նրա խոսքով` միակ ճիշտ ելքն այն է, երբ բոլորը միասնական են աշխարհը պաշտպանելու հարցում:
Ավելի վաղ ՌԴ-ում ԱՄՆ նախկին դեսպան Մայքլ Մաքֆոլը հայտարարել էր, որ Ուկրաինա զենք մատակարարելու հարցը կարող է վերանայվել ԱՄՆ-ում նախագահական ընտրություններից հետո: