Ստամբուլի դատարանը, որը վճռել է ազատ արձակել Թուրքիայի ղեկավարության դեմ դավադրություն կազմակերպելու համար մեղադրվող 75 անձանց, գործել է Փենսիլվանիայում բնակվող ընդդիմադիր գործիչ Ֆեթուլլահ Գյուլենի կարգադրությամբ: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, նման հայտարարությամբ հանդես է եկել Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն:
«Նրանք (դատավորները) ազատելու մասին հրահանգ են ստացել Փենսիլվանիայից մեկ շաբաթ առաջ, մենք ունենք աուդիոձայնագրություն: Եթե ինչ- որ մեկը դատական իշխանություններին հրահանգ է տալիս և վերջինս հետևում է այդ հրահանգներին, ապա դա դավաճանություն է արդարադատության և դատական իշխանությունների նկատմամբ»,- ասել է Դավութօղլուն:
Նա հավելել է, որ առաջին ատյանի դատարանը, որը մեղադրյալներին ազատ արձակելու վճիռ կայացնելու իրավունք չի ունեցել, դուրս է եկել օրենքի շրջանակներից և «պետական հեղաշրջման փորձ է արել: