Ղազախստանի գործող նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հաղթում է նախագահական ընտրություններում: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն` վկայակոչելով էքզիտ-պոլի տվյալները:
Հաղորդվում է, որ Նազարբաևը հավաքել է ձայների 97.5%-ը:
Ղազախստանում արտահերթ նախագահական ընտրություններին մասնակցությունը կազմել է 95.11%: