Նյու Յորքի Թայմ-սքվեր հրապարակում հարյուրավոր մարդիկ են հավաքվել` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ:
Բազմամարդ ցույցը սկսվել է տեղի ժամանակով ժամը 1.30 և տևելու է մինչև 4.30:
Ակնկալվում է, որ միջոցառմանը մասնակցելու են դաշնային օրենսդիրներ և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:
Ցուցարարների ձեռքերին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչով պաստառներ են: