Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներ` Չեխիայում և Սլովակիայում

Ապրիլի 22-ին Չեխիայի Յիհլավա քաղաքի «Դիոդ» կինոթատրոնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված քննարկում: Բացման խոսքով ելույթ է ունեցել ձեռնարկի կազմակերպիչ, «Ուրարտու» հայ-չեխական մշակութային միության նախագահ Ալեքսանդր Սարգսյանը, ով անդրադարձել է Հայոց ցեղասպանության պատմությանը` նշելով, որ Չեխիայի հայերը ևս ամեն տարի հիշում են և Թուրքիայից պահանջում, որպեսզի այն ճանաչի Հայոց ցեղասպանությունը։ Այնուհետև ներկաներին ողջունեց Չեխիայում և Սլովակիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը, ով հույս է հայտնել, որ ս/թ. ապրիլի 14-ին Չեխիայի պատգամավորների պալատի Արտաքին հարաբերությունների կոմիտեի կողմից ընդունված` Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին կհետևի նաև Չեխիայի ողջ խորհրդարանի կողմից նման որոշման ընդունումը։ Դեսպանը նշել է, որ Թուրքիայի իշխանությունների կողմից հնչած ցավակցությունը ժխտողականության քաղաքականության քողարկված շարունակությունն է:

Այնուհետև զեկույցներով հանդես եկան միջոցառման գլխավոր բանախոսներ, հայագետ Միլադա Կիլիանովան և ցեղասպանագետ Շիմոն Կրբեցը: Միլադա Կիլիանովան ներկայացրել է հայ ժողովրդի պատմությունը և Օսմանյան կայսրությունում հայերի վիճակն ու Հայոց ցեղասպանության իրականացման ժամանակացույցն ու աշխարհագրությունը, վիճակագրությունը, վկայություններն ու Ցեղասպանության փաստը հատատող աղբյուրները: Բանախոսը շեշտել է, որ 2000 տարի շարունակ հայերը պայքարել են զավթիչների դեմ և պահպանել իրենց կրոնը՝ լինելով առաջինը քրիստոնեությունը պետական կրոն ընդունած ժողովուրդ։

Պրահայի Կարլի համալսարանի բողոքական աստվածաբանության ֆակուլտետի դասախոս, «Չարիքի հնեաբանություն» ցեղասպանություների ուսումնասիրման կենտրոնի ղեկավար Շիմոն Կրբեցն անդրադարձել է «ցեղասպանություն» տերմինի ծագումնաբանությանը և Հայոց ցեղասպանության հետ առնչություններին։ Բանախոսը համեմատականներ է անցկացրել Հայոց և այլ ցեղասպանությունների միջև և փորձեց վերլուծել հայերի բնաջնջման պատճառները` մասնավորապես մատնանշելով նաև երիտթուրքերի գաղափարախոսության հոգեբանական ասպեկտները:

Այնուհետև միջոցառման մասնակիցները ծանոթացել են լուսանկարչական ցուցահանդեսին և մեկնել են Սուրբ Հոգու եկեղեցուն հարող պուրակ, ուր Չեխիայի առաջին խաչքարի մոտ ծաղկեպսակներ դրվեցին։ Չեխիայի հոգևոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանի և Յիհլավայի Մարիամ Աստվածածին եկեղեցու հոգևոր սպասավոր, հայր Բոգդանի մասնակցությամբ տեղի ունեցավ էկումենիկ աղոթք։ Ձեռնարկին մասնակցեցին Յիհլավայի քաղաքապետ Ռուդոլֆ Խլոուպեկը և փողքաղաքապետ Յարոսլավ Վիմազալը։

Ապրիլի 24-ի առավոտյան դեսպան Սեյրանյանի և Չեխիայի հոգևոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանի գլխավորությամբ Չեխիայի հայ համայնքի ներկայացուցիչները ծաղկեպսակ և ծաղիկներ են դրել Պրահայի հայկական խաչքարի և «Մուսա լեռան 40 օրը» վեպի հեղինակ Ֆրանց Վերֆելի տան մոտ:

Կեսօրից հետո Պրահայի Սուրբ Յեղյայի եկեղեցում Բարսեղ վարդապետ Փիլավչյանը և Հայկ սարկավագ Ութիջյանը մատուցել են հոգեհանգստյան պատարագ: Դիմելով ներկաներին` Բարսեղ վարդապետ Փիլավչյանը կոչ է արել միասնաբար ոգեկոչել Հայոց ցեղասպանության նահատակներին, որոնք ապրիլի 23-ից այլևս դասվել են սրբերի շարքը։ Ելույթներով հանդես են եկել դեսպան Սեյրանյանը և «Ուրարտու» հայ-չեխական միության նախագահ Ալեքսանդր Սարգսյանը։

Այնուհետև միջոցառման հազարավոր մասնակիցներ քայլերթով Պրահայի կենտրոնից շարժվել են դեպի նախագահական նստավայր՝ Պրահայի ամրոց։

Ապրիլի 24-ի երեկոյան Պրահայի ամրոցի տարածքում գտնվող Սուրբ Վիտի, Վենցեսլավի և Ադալբերտի մայր տաճարում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում, որը կազմակերպվել էր Չեխիայի կաթոլիկների առաջնորդ, Պրահայի արքեպիսկոպոս, կարդինալ Դոմինիկ Դուկայի, Չեխիայի Հայ Առաքելական Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու և Չեխիայում ՀՀ դեսպանության կողմից:

Միջոցառման բանախոս Ալեքսանդր Հեմալայի բացման խոսքից հետո Պրահայի Կարլի համալսարանի նվագախումբն ու երգչախումբը` դիրիժոր Հայկ Ութիջյանի գլխավորությամբ, կատարել են ամերիկահայ հայտնի կոմպոզիտոր Ալան Հովհաննեսի «Մագնիֆիկատ» և «Ֆրա Անգելիկո» ստեղծագործությունները, այնուհետև «Զեյթունցիների քայլերգը»։

Այնուհետև չեխերենով ցուցադրվել է Արազ Արթինյանի` Հայոց ցեղասպանության 20 վերապրածների վկայությունների մասին ֆիլմը։

Ներկաներին դիմել են և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ իրենց ցավակցությունները հայտնել կարդինալ Դոմինիկ Դուկան, պատգամավորների պալատի փոխխոսնակ Յան Բարտոշեկը։ Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանի ցավակցական ուղերձը ներկայացրեց նախագահի արարողակարգի ծառայության պետ Յինդրիխ Ֆորեյթը:

Եզրափակիչ խոսքով հանդես է եկել դեսպան Սեյրանյանը, ով բարձր գնահատեց չեխ հասարակական-քաղաքական գործիչների, օտարերկրյա դիվանագետների, այդ թվում՝ Չեխիայում Ֆրանսիայի դեսպան Ժան-Պիեր Ասվազադուրյանի ներկայությունը միջոցառմանը: Դեսպանը գոհունակություն հայտնեց դեռևս 2014թ. Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանի` Հայոց ցեղասպանության մասին արված հայտարարության և Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեի` ս/թ. ապրիլի 14-ի՝ Հայոց ցեղասպանության մասին ընդունած բանաձևի կապակցությամբ։ Տիգրան Սեյրանյանը միաժամանակ համոզմունք է հայտնել է, որ Չեխիան կմիանա Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրներին: Դեսպանն ընդգծեց է այն փաստը, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու նպատակով Երևան է մեկնել Չեխիայի Սենատի նախագահի տեղակալ Զդենեկ Շկրոմախի գլխավորած պատվիրակությունը: Եզրափակելով իր ելույթը` դեսպան Սեյրանյանը հիացմունքի խոսքեր է ուղղել Չեխիայում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին ակտիվորեն մասնակցող հայ համայնքի հասցեին:

Ապրիլի 23-ին Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայի քաղաքապետարանի հայելապատ դահլիճում տեղի է ուենցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառում, որը կազմակերպել էին հայ համայնքի ներկայացուցիչներ Վահրամ Ճուղուրյանը և Գուրգեն Հովսեփյանը։ Երեկոն դաշնամուրային կատարումով բացեց տաղանդավոր դաշնակահար Կարինե Սարգսյանը, որից հետո ցուցադրվել է հայ ժողովրդի պատմությանը վերաբերող տեսաֆիլմ։

Իր բացման խոսքից հետո Վահրամ Ճուղուրյանը խոսքը փոխանցել է դեսպան Սեյրանյանին։ Դեսպանը խոսեց Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության փաստի ժխտողականության վտանգավոր քաղաքականության մասին և շնորհակալություն հայտնեց Սլովակիային ոչ միայն 2004թ. Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու և դատապարտելու, այլև եկրի քրեական օրենսգրքում ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող հոդվածներ ներառելու համար։

Ողջույնի խոսքով հանդես են եկել Սլովակիայի խորհրդարանի փոխխոսնակ Յան Ֆիգելը, ինչպես նաև Շտեֆան Հարաբինը, Ֆրանտիշեկ Միկլոշկոն, Բանսկա Բիստրիցայի համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան Յան Կոպերը։ Սլովակ գործիչներն իրենց համերաշխությունը հայտնեցին հայ ժողովրդին և ընդգծեցին Սլովակիայի կողմից Ցեղասպանության ճանաչման կարևորությունը։

Երեկոյի ընթացքում ելույթներ են ունեցել դաշնակահար, երգչուհի Կարինե Սարգսյանը, օպերային երգիչ Գուրգեն Հովսեփյանը, երգչուհի Սևան Հովսեփյանը, դուդուկահար Արտյոմ Մարտիրոսյանը, ինչպես նաև Գուրգեն Հովսեփյանի սլովակ սաները, ով հայերենով կատարեցին «Հայաստան» երգը։

Միջոցառմանը ներկա է եղել նաև Սլովակիայի փոխվարչապետ Լյուբոմիր Վաժնին, պաշտոնատար անձինք, քաղաքացիական հասարակության և հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ։

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրած բոլոր միոցառումները լայնորեն լուսաբանվել են Չեխիայի և Սլովակիայի առաջատար լրատվամիջոցների կողմից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում