Թուրինի «Յուվենտուս»-ի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին խոսել է Իտալիայի առաջնության 32-րդ տուրի` «Տորինո»-ի դեմ խաղի մասին, տեղեկացնում է Sky Sport Italia-ն:
«Մեր թիմը հիանալի պահեր ունեցավ, սակայն չկարողացավ իրացնել դրանք: Պարզապես մեր բախտը չբերեց:
Արժանի չէինք պարտության: Առաջնությունում լինում էին խաղեր, երբ մենք վատ խաղով կարողանում էինք հաղթել: Ինչևէ, սա ֆուտբոլ է, որտեղ ամեն ինչ հնարավոր է»,- հայտարարել է իտալացի մասնագետը: