Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը խոսել է «Էվերթոն»-ի դեմ խաղի մասին, տեղեկացնում է BBC-ն:
«Մենք միշտ էլ դուրս ենք գալիս խաղադաշտ մարտական ոգով: Կարծում եմ, որ սա այն հանդիպումն էր, որտեղ մրցակիցն ավելի լավ էր դիտվում, քան մենք:
Երկրորդ խաղակեսում «Էվերթոն»-ը դարձավ գոլի հեղինակ, որից հետո սկսեց պաշտպանվել: «Էվերթոն»-ն արժանի էր հաղթանակի»,- հայտարարել է հոլանդացի մասնագետը: