«Բոկո Հարամ» ծայրահեղ իսլամիստական խմբավորումը վերանվանվել է «Իսլամական պետության արևմտաաֆրիկյան նահանգ» (Islamic State’s West Africa Province – Iswap):
«Բոկո Հարամը» վերանվանվել է Iswap-ի կառավարական ուժերի վրա հարձակման ֆոնին, հաղորդում է Independent-ը: Այս մասին վկայում են քարոզչական նյութերը, որոնք խմբավորումը տարածում է տեղեկատվական իր միջոցներով:
2002թ. հայտնի «Բոկո Հարամ» խմբավորումը թարգմանաբար նշանակում է «Արևմտյան կրթությունն արգելված է»: Ավելի վաղ խմբավորումը հավատարմության երդում էր տվել ԴԱԻՇ-ին: