Եմենի արտգործնախարար Ռիադ Յասինը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի կողմից ղեկավարվող գործողությունը ընդդեմ հութիների դեռ չի ավարտվել, հաղորդում է Reuters գործակալությունը:
Ավելի վաղ Սաուդյան Արաբիայի կողմից ղեկավարվող կոալիցիան հայտարարել էր Եմենում ռազմական գործողությունների դադարեցման մասին, սակայն հութիները հերքեցին այս տեղեկատվությունը:
Եմենի արտգործնախարարը նաև հայտարարել է, որ մերժել է Եմենի նախագահ Ալի Աբդալլահ Սալեհի` խաղաղ բանակցություններ անցկացնելու կոչը: