Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան Գերմանիայի առաջնության 30-րդ տուրի` «Հերտա»-ի դեմ խաղից հետո խոսել է Չեմպիոնների լիգայի շրջանակներում կայանալիք առաջիկա հանդիմանը, տեղեկացնում է Tutto Mercato-ն:
«Թիմը բազում խնդիրներ ունի: Պիսարոն շարք է վերադարձել 2 ամիս բացակայությունից հետո, Շվայնշտայգերը 90 րոպե մնացել է խաղադաշտում:
Գոհ ենք առաջնությունում մեր իրավիճակից, սակայն ընդհանուր առմամբ մենք այդքան էլ լավ վիճակում չենք»,- հայտարարել է Գվարդիոլան: