Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի դստեր երկու տարին դեռ չի բոլորել, սակայն նա արդեն սելֆի է անում:
«Ես աղջկաս տալիս եմ իմ համակարգիչը, որով նա մուլտեր է նայում և երաժշտություն լսում: Մի անգամ որոշեցի օգտվել այդ սարքից և տեսա Photo Booth հավելվածը, որտեղ կար դստերս բազմաթիվ սելֆիներ: Ամենայն հավանականությամբ, նա չի հասկացել` ինչ է անում և ուղղակի կոճակներ է սեղմել, սակայն դա այնքան զվարճալի է:
Իմ աղջիկը շատ արագ է մեծանում: Նա շատ է խոսում, սիրում է բալետ, սովորում է դաշնամուր նվագել»,- ասել է Քիմը: