Ամերիկահայ երգչուհի, դերասանուհի Շերը (Շերլին Սարգսյանը) անդրադարձել է 1993թ. Հայաստան կատարած այցին Twitter-իր միկրոբլոգում:
Նա լուսանկարներ է հրապարակել և գրել. «Հայաստան, 22 տարի առաջ… Մենք մրսում էինք, չկար ջեռուցում, ջուր, լույս, սնունդ: Լուսավոր ապագան դեռ առջևում էր, սակայն ես եղել եմ տառապանքի և հույսի վկա»:
Շերը նաև գրել է, որ այդ ժամանակ Հայաստանում ստիպված էին ծառեր կտրել` տաքանալու համար: