Իտալական «Ռոմա»-ն հետաքրքրված է անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ի երկու կիսապաշտպանների ծառայություններով, տեղեկացնում է Daily Star-ը:
Ըստ աղբյուրի` հռոմեական ակումբը ցանկանում է ձեռք բերել Սամիր Նասրիի և Ջեյմս Միլների տրանսֆերները:
Հաղորդվում է, որ «քաղաքաբնակներ»-ը կարող են վաճառել վերջիններիս տրանսֆերները, քանի որ հետաքրքրված են Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Իլկայ Գյունդողանի ծառայություններով: