Friday, 19 04 2024
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին

Ստատուս-քվոն չի փոխվի. ԼՂ հակամարտությունը լավ լծակ է և Մոսկվան չի ցանկանա այն կորցնել

«Առաջին լրատվական»ի զրուցակիցն է Jane’s Intelligence պաշտպանության և անվտանգության հարցերով հեղինակավոր վերլուծական կենտրոնի ԱՊՀ-ի և Ռուսաստանի հարցերով առաջատար վերլուծաբան Լիլիթ Գևորգյանը:

– Ցեղասպանության 100 ամյակին ընդառաջ մի քանի երկրներ ճանաչեցին Հայոց ցեղասպանությունը, ամենայն հավանականությամբ Գերմանիայի խորհրդարանը  ևս կընդունի «Ցեղասպանություն» եզրույթով  բանաձև: Ի՞նչն է փոխվել հայ-գերմանական հարաբերություններում, որ հիմա նման որոշում է կայացվում: Մեծ Բրիտանիայի համար դա օրինակ լինել կարո՞ղ է:

Եթե Գերմանիայի խորհրդարանն ընդունի «Ցեղասպանություն» եզրույթով  բանաձևը, ապա դա հիմնականում ներքաղաքական նկատառումներից կլինի և իհարկե Թուրքիայի հետ Բեռլինի բարդ հարաբերությունների արդյունք կլինի: Սրա արդյունքում հայկական դիվանագիտությունը կշահի, բայց այդ հնարավոր հաղթանակն ավելի շատ բարենպաստ հանգամանքների արդյունք է:

Իմ կարծիքով, գլխավոր շարժառիթը Թուրքիայի նախագահ Էրդողանի միապետական նկրտումներն են: Թուրքիայում գալիք հունիսի ընտրություններում Էրդողանը հույս ունի, որ իր «Արդարացում և Զարգացում» կուսակցությունը 330 տեղ կգրավի 550 մանդատանոց խորհրդարանում: Սա հնարավորություն կտա իշխանությունը պահել և սահմանադրական հանրաքվե անցկացնել նախագահական կառավարման համակարգի անցնելու համար, ինչն Էրդողանի  իշխանությունը կընդարձակի: Ավելին, եթե նրա կուսակցությանը հաջողվի 367 ձայն հավաքել , ապա նրանք կարող են սահմանադրությունն առանց հանրաքվեի փոխել:

Սա շատ վտանգավոր զարգացում է Թուրքիայի համար: Թուրքական ընդդիմությունը, ինչպես նաև հասարական շարժման ներկայացուցիչները խիստ անհանգստացած են, որ չեն կարող կանխել Էրդողանի պլանները։ Վերջինս արդեն ցույց է տվել իր ագրեսիվ վերաբերմունքը խոսքի ազատության նկատմամբ, օրինակ սոցցանցերն արգելելով, հսկայական թվով լրագրողներ ձերբակալելով, որոնք ավելի շատ են քան Չինաստանում:

Պատահական չէ, որ Գերմանիայի Կանաչների կուսակցության առաջնորդներից մեկը՝ էթնիկ ծագմամբ թուրք Ջեմ Օզդենիրը կոչ է արել Գերմանիայի իշխող կոալիցիային ճանաչել Ցեղասպանությունը: Սա նախևառաջ հարված է Էրդողանին , որը ի թիվս այլ խնդիրների, նաև օգտագործում է իր ագրեսիվ հակահայկական ելույթներն ընտրություններից առաջ ձայներ շահելու համար։ Եթե Գերմանիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը, ապա այն ապտակ կլինի Էրդողանին և լուրջ հարված նրա նեոօսմանյան տեսլականի համար, ըստ որի Թուրքիան մուսուլմանական աշխարհի առաջնորդն է, և մի ուժ, որ կարող է ցանկացած գերտերության ստիպել ընդունել իր տեսակետը: Վստահաբար ԱՄՆ նախագահի ապրիլի 24-ի հայտարարությունը կօգտագործվի Էրդողանի կողմից իբրև միջազգային ասպարեզում իր ազդեցության վառ օրինակ:

Մեկ այլ հանգամանք էլ այն է, որ Եվրամիությունը և նաև ՆԱՏՕ-ի անդամ երկրները մտահոգված են Թուրքիայի Մերձավոր Արևելքում վարած քաղաքականությունից, հատկապես Թուրքիայի և Իսլամական պետության միջև հնարավոր համագործակցության մասին բազմաթիվ վկայություններից: Թուրքիան, լինելով ՆԱՏՕ-ի անդամ, հրաժարվում է Ինջիրլիքի իր ռազմական օդանավակայանը տրամադրել ԴԱԻՇ-ի դեմ օդային հարվածների համար կամ նախընտրում է հեռահար հրթիռներ գնել Չինաստանից:

Իհարկե, երբեք չպետք է թերագնահատել միջազգային հասարակական կարծիքը, հայկական կազմակերպությունների աշխատանքը և ընդհանրապես վերջին  շրջանում աճող «Ցեղասպանություն» եզրն օգտագործելու տենդենցը՝ մասնավորապես առաջատար մամուլում:

Ինչ վերաբերվում է Մեծ Բրիտանիային՝ չեմ կարծում, թե Լոնդոնն իր դիրքորոշումը կփոխի: Այն ավելի երկրորդային դեր ունի Եվրամիությունում և իր քայլերը համադրում է ԱՄՆ-ի, քան Ֆրանսիայի կամ Գերմանիայի հետ: Մեծ Բրիտանիան այնքան ծանրակշիռ չէ այս հարցում, որքան Գերմանիան, ես շատ կարևորություն չէի տա Մեծ Բրիտաիայի դիրքորոշմանն այս հարցում:

-Ճանաչումները թույլ տալի՞ս են, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն առաջ մղվի, թե հակառակը՝ Թուրքիային ավելի ագրեսիվ է դարձնում:

-2009-ի վատ մտածված արձանագրությունների տխուր վախճանը ցույց տվեց, որ Թուրքիան պատրաստ չէ առանց նախապայմանների Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը։ Հայկական կողմն էլ լուրջ վերապահումներ ուներ, և Հայաստանի կառավարության խորհրդավոր և կայծակնային որոշումները ևս վնասակար էին, քանի որ Հայաստանի և հասարակության մեջ ավելի շատ կասկածներ հարուցեցին:

Թուրքիայի դեպքում ներքաղաքական հանգամանքները, ինչպես նաև Ադրբեջանի հետ հարաբերությունները մեծ խոչընդոտներ են Հայաստանի հետ հարաբերությունների բարելավման հարցում:

Դժվար է պատկերացնել, թե Հայաստանը որոշի դադարեցնել Ցեղասպանության ճանաչման հետապնդումը՝ դրանից որևէ բան կփոխվի: Քանի որ դժվար թե գտնվի այնպիսի խիզախ թուրք ղեկավար, որը կտարանջատի Հայաստանի հետ սահմանները բացելու և հարաբերությունները բարելավելու հարցը Ղարաբաղյան խնդրից: Նա ոչ միայն կվնասի թուրք-ադրբեջանական սերտ հարաբերությունները, այլ նաև կկորցնի ընտրություններում ազգայնականների քվեն, ինչպես նաև Թուրքիայում ապրող ադրբեջանցիների աջակցությունը, իսկ դա վճռորոշ կարող է լինել իշխանությունում մնալու համար:

Տարածաշրջանային անվտանգությունն այս ամենից ի՞նչ փոփոխությունների է ենթարկվում: Տարբեր պետությունների պատվիրակություններ գալիս ապրիլի 24-ին  ցավակցում և հեռանում են, պաշտոնապես ճանաչում Ցեղասպանությունը, բայց Հայաստանն իր հարևան երկրների հետ շարունակում է  ապրել նաև ապրիլի 24-ից հետո: Թուրքիան եթե ոչ ուղակի, ապա գոնե Ադրբեջանի միջոցով կարո՞ղ է որոշակի գործողությունների նախահարձակ լինել:

Ցեղասպանության ճամաչումը չի ենթադրում, որ Հայաստանի կարգավիճակն ապրիլի 24-ից հետո փոխվելու է  տարածաշրջանում:

Կարծում եմ հոգեբանական առումով շատ կարևոր թե՛ Հայաստանի և թե՛ Սփյուռքի հայերի համար տեսնել, որ Ցեղասպանությունը բավականին մեծ լուսաբանություն եղավ: Ամեն ինչից անկախ նաև ինքնատիպ գովազդ էր Հայաստանի համար: Շատ հաճախ լսվող այն արգումենտը, թե աշխարհն անտարբեր է Հայաստանի նկատմամբ, այս անգամ այնքան էլ տեղին չէր: Իսկ սա հուսադրող է շատ հայաստանցիների և դրսում ապրող հայերի համար, թե Ցեղասպանության ճանաչման, թե այլ ներքաղաքական խնդիրներ լուծելու առումով:

Ինչ վերաբերվում է Թուրքիայի Ադրբեջանի միջոցով վրեժխնդրությանը, չեմ կարծում, որ դա իրենց առաջնայինների ցանկում է: Այս պահին Էրդողանի համար ամենամեծ խնդիրը ընտրություններն ու սահմանադրական փոփոխություններն են Թուրքիայում:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարում է, որ Ռուսաստանը կնպաստի Երևանի և Անկարայի հարաբերությունների կարգավորմանը: Ի՞նչ տեսակի միջնորդություն կարող է անել Ռուսաստանը։ Կարո՞ղ է, օրինակնպաստել հայթուրքական սահմանի բացմանը:

Ռուսաստանն առանձնապես շահագրգռված չէ հայ-թուրքական հարաբերությունների բարելավմամբ: Ի վերջո, եթե դա տեղի ունենա, ապա Մոսկվայի ռազմական ներկայությունը Հայաստանում անիմաստ է դառնում: Կարծում եմ Լավրովը պարզապես նման հայտարարություն է արել, քանի որ փորձում է բարեկամական հարաբերություններ պահել երկու հակառակորդ երկրների՝ Հայաստանի և Թուրքիայի հետ: Ոչ մի լուրջ քայլ  չեմ սպասում։

Նրա մեկ այլ հայտարարության համաձայն՝ Ղարաբաղյան հակամարտության  լուծման անհրաժեշտությունը գերհասունացել է: Հակառակորդի նման կոշտ հռետորաբանության պայմաններում, ի՞նչ լուծման մասին կարող է լինել խոսքը:

ԼՂ-ի հարցում ևս նույն կարծիքին եմ, որ Ռուսաստանը չի փոխի ներկայիս ստատուս քվոն, մանավանդ , որ ուկրաինական ճգնաժամը շարունակվում: Ռուսաստանը լուրջ խնդիրներ ունի՝ այն է միջազգային մեկուսացումը և տնտեսական թույլ աճը, ինչպես նաև տնտեսական սղաճի վտանգը պատժամիջոցների և նավթի համաշխարհային գնի անկման պատճառով։ ԼՂ կոնֆլիկտը լավ լծակ է, և չեմ կարծում, թե Մոսկվան ցանկանա այն կորցնել այս հակամարտությունը լուծելով:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում