Նեպալում սեյսմոլոները մեկ օրվա ընթացքում գրանցել են 48 հետցնցում 7.9 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժից հետո, որը տեղի է ունեցել ապրիլի 25-ին, հաղորդում է TASS գործակալությունը:
Հետցնցումների մագնիտուդը կազմել է 3.5-¬ից մինչև 6.9: ԶԼՄ-ների փոխանցմամբ` երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 2500-ի, վիրավորվել է ավելի քան 6000 մարդ:
Չինաստանի իշխանությունները հայտարարել են, որ 3.3 միլիոն դոլարի հումանիտար օգնություն կտրամադրեն Նեպալին: Հումանիտար օգնություն կցուցաբերեն նաև Իսպանիան, Նիդերլանդները, Հնդկաստանը և մի շարք այլ երկրներ: