Ապրիլի 25-ին՝ ժամը 17:21-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Այգեձոր գյուղի երկհարկանի տներից մեկի առաջին հարկում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Այգեձոր գյուղի 2-րդ փողոցի տներից մեկում և հարակից անասնագոմում:
Ինչպես տեղեկանում ենք Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայք-էջից, հրշեջ-փրկարարները տանը հայտնաբերել են 1929 թ. ծնված Վ. Թ.-ի կիսաայրված դին:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:19-ին, մարվել` 18:47-ին:
Ամբողջությամբ այրվել է Վ. Թ.-ին պատկանող տունը (42 քմ) և անասնագոմը (18 քմ):