Էր-Ռիադի քրեական դատարանը Սաուդյան Արաբիայի քաղաքացուն դատապարտել է 13 տարվա ազատազրկման և մտրակի 80 հարվածի` ծայրահեղական գաղափարներ տարածելու և ԴԱԻՇ-ի առաջնորդին փառաբանելու համար, հաղորդում է «Ալ-Վասատ» թերթը:
Հաղորդվում է, որ դատապարտյալը Թուրքիայով անօրինականորեն մեկնել է Սիրիա, որտեղ մարզվել է գրոհայինների հետ, մասնակցել ռազմական գործողություններին ԴԱԻՇ-ի կողմից և ենթարկվել է խմբավորման առաջնորդ Աբու Բաքր Ալ-Բաղդադիին: Պարբերականի տվյալներով` ԴԱԻՇ-ին անդամակցելու ժամանակ դատապարտյալը թմրանյութեր է օգտագործել:
Դատարանը վճռել է, որ պատիժը կրելուց հետո նա չի կարող լքել թագավորության սահմանները 13 տարի: