Thursday, 18 04 2024
10:45
«Ռուսաստանը վստահության արժանի դաշնակից կամ գործընկեր չէ». Պատել
Դատարանը տնային կալանք է կիրառել Սամվել Վարդանյանի նկատմամբ
10:15
Նավթի գները նվազել են. 17-04-24
Արշակունյաց պողոտայում «GAZelle» բեռնատար է այրվել
Արևմուտքը սատարում է «Խաղաղության խաչմերուկին». սա շատ ավելի կարևոր է, քան խոստացված փողի չափը
Տեղումներ չեն սպասվում
Վրաստանում հանրությունը մոբիլիզացվում է. նոր թեժացումներ են սպասվում
Սանահինցիները «կանկախանան». «Հրապարակ»
Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին. «Հրապարակ»
Հայ-սաուդյան մերձեցման համար նպաստավոր պայմաններ են ստեղծվել
Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը. «Հրապարակ»
ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Օսկանյանին սպասելիս. «Հրապարակ»
Հերթն Անահիտ Ավանեսյանինն է. «Ժողովուրդ»
Էրդողանը շտապեցնում է Պուտինին
01:00
Ջո Բայդենը կստորագրի Ուկրաինային և Իսրայելին օգնություն տրամադրելու օրինագծեր
00:45
Ճապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Իմացել է հանքերի տեղը, հափշտակել է 3մլն․-ի ոսկու հանքանյութեր
00:30
Իրանը Սիրիայից դուրս է բերում ԻՀՊԿ սպաների մի մասին
Սա անում եմ, որ ֆորպոստ չլինենք՝ Հայաստանն ինձ համար ավեի կարևոր է, քան քաղաքական կարիերաս. Փաշինյան
ՀԱՊԿ-ը «տաբու է դրել» սառեցում եզրույթի վրա
Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ
Մեր խնդիրն է, որ սահմանամերձ գյուղերում տասնյակներով տներ կառուցվեն. վարչապետ
Պիտի քեզ էլ, պապիդ հիշատակն էլ զոհաբերես հանուն Հայաստանի Հանրապետության. Փաշինյան
00:04
Բորելն առաջադրել է Կլաարի թեկնածությունը
00:00
ՀԱՄԱՍ-ի ղեկավարը այցելել է Թուրքիա
Փրկարարները դուրս են բերել Գյումրու շենքերից մեկի նկուղն ընկած 61-ամյա քաղաքացուն
125 հազար դոլարով 5 զորակոչիկի զինծառայությունից ազատելու համար
Վրաստանի «խորհրդայնացումը» իրականանում է

Ծեծող ամուսնուց վրեժխնդիր լինելու համար երիտասարդ կինը հայտնել է, թե նա փողոցում փորձել է բռնաբարել իրեն

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվել է Գրետա Գ.-ի (անունը փոխված է) գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննվել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Յուրիկ Իսկոյանի նախագահությամբ:

21-ամյա Գրետայի ամուսնուն՝ Վլադիմիրին, 2014 թվականի հուլիսի 31-ի կեսգիշերին ծեծել էր վերջինիս ծանոթ Վոլոդյան:

Ծեծողից վրեժխնդիր լինելու նպատակով, գիտակցելով, որ իր հաղորդած տեղեկությունը կեղծ է, Գրետան նույն օրը ոստիկանությունում գրավոր հաղորդում է տվել, թե Վոլոդյան, բռնություն գործադրելով իր նկատմամբ, կեսգիշերին իրենց տան բակից իրեն քաշելով տարել է փողոց, հրել, գցել է գետնին ու փորձել է իր կամքին հակառակ սեռական հարաբերություն ունենալ իր հետ:

Արդյունքում, սակայն, պատասխանատվության ենթարկվելու փաստի առաջ կանգնել է ոչ թե «բռնարար Վալոդը», այլ «զոհը»՝ հենց հաղորդում տվող Գրետան:

Գրետա Գ.-ին մեղադրանք է առաջադրվել սուտ մատնության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Ըստ դատական ակտի՝ Վոլոդյան 2013 թվականից ճանաչել է Գրետայի ամուսին Վլադիմիրին ու վերջինիս մորաքրոջը, ով Վլադիմիրի համար, նրա ծնողների մահից հետո, ծնողի նման է եղել:

Վոլոդյան Վլադիմիրի մորաքրոջը ճանաչել է «Սուր անկյուն» հաղորդումից հետո, նրա ու Վլադիմիրի հետ եղել է լավ հարաբերությունների մեջ, հաճախ այցելել է նրանց տուն:

2014 թվականի հուլիսի 30-ին Վոլոդյան համագյուղացի Մարզպետի հետ գնացել է գնումներ կատարելու: Գնումներից հետո որոշել են այցելել Վլադիմիրի մորաքրոջը:

Վլադիմիրն ընդունել է հյուրերին: Նրա մորաքույրն իր չորս երեխաների հետ տանը չի եղել: Վլադիմիրը հյուրասիրել է հյուրերին:

Վերջիններս Վլադիմիրի կողքին տեսել են Գրետային, ում ճանաչում էին, երբ նա աշխատում էր Մարտունիում: Վլադիմիրը հյուրերին ասել է, թե ինքը Գրետայի հետ ամուսնացել է:

Վոլոդյան նկատել է, որ իրենց ներկայությունը Վլադիմիրին ու Գրետային հաճելի չէ:

Հյուրերը «բարի գիշեր» են ասել ու դուրս են եկել:

Վոլոդյան ընկերոջն ասել է, որ մեքենայում սպասի, մինչև ինքը բնական կարիքները հոգա: Երբ Վոլոդյան անցել է Վլադիմիրի բնակարանի մոտով, լսել է, որ Վլադիմիրը Գրետայի հետ խոսելով՝ իր ու ընկերոջ հասցեին հայհոյանքներ է տալիս:

Վոլոդյան այդ հանգամանքից վիրավորվել, ներս է մտել ու Վլադիմիրին դուրս է հրավիրել:

«Վալոդն» ու Վլադիմիրը վիճել են հայհոյանքների վերաբերյալ: «Վալոդը» հարվածներ է հասցրել Վլադիմիրին, նրա ձախ ազդրի շրջանում քերծվածքներ է առաջացրել:

Վլադիմիրն էլ բռունցքներով խփել է Վոլոդյայի մարմնին, պարանոցի ու գոտկատեղի շրջանների քերծվածքներ է պատճառել:

Գրետան միջամտել է, ցանկացել է կռիվը դադարեցնել: «Վալոդը» հրել է Գրետային՝ ասելով, որ չխառնվի տղամարդկանց խոսակցությանը:

Գրետան շարունակել է «խանգարել» կռվողներին: «Վալոդը» բռնել է նրա շորից՝ տաբատի գոտկատեղից, քաշել է մի կողմ, որի ընթացքում, ըստ դատական ակտի, «պոկվել է տաբատի շղթան»:

Գրետան չի հեռացել: «Վալոդը» նորից հրել է նրան, ու Գրետան վայր է ընկել:

Վլադիմիրն այդ ընթացքում գնացել է տուն՝ կոշիկները հագնելու, իսկ «Վալոդն» ու Գրետան շարունակել են խոսակցությունը: «Վալոդը» Գրետային ասել է. «Խելոք մնա, թե չէ կտանեմ քո հայրական տուն»:
Գրետան ու «Վալոդը» նույնիսկ քաշքշել են իրար, մինչև որ արդեն կոշիկները հագած Վլադիմիրն օգնության է հասել կնոջը: Քաշքշոցը մի քիչ էլ շարունակվել ու դադարել է:

Հյուրերը հեռացել են, Վլադիմիրն ու Գրետան տուն են մտել:

Գրետան զանգել է ոստիկանություն, հաղորդում է տվել, թե Վոլոդյան ծեծել է իր ամուսնուն, հետո էլ իրեն քարշ է տվել փողոց ու փորձել է հենց փողոցում բռնաբարել:

Բռնաբարության փորձի համար քրեական գործ է հարուցվել, բայց նախաքննության ընթացքում հիմնավորվել է, որ նման փորձ չի կատարվել:

Ընդհանուր իրավասության դատարանում Գրետան իրեն մեղավոր է ճանաչել: Հայտնել է, թե Վլադիմիրի հետ փաստական ամուսնական հարաբերությունների մեջ է: Դեպքի օրը հյուրերի գնալուց հետո ամուսնուն ասել է, որ նրանց հետ չի ցանկանում այլևս ոչ մի տեսակ շփում ունենալ: Հնարավոր է՝ ամուսինն էլ հայհոյանքներ հնչեցրած լինի հյուրերի հասցեին, քանի որ նրանց ներկայությունն իրենց համար ցանկալի չի եղել:

Դրանից հետո իրենք պառկել են քնելու, երբ Վոլոդյան հետ է եկել ու ամուսնուն դուրս է կանչել:

Որոշ ժամանակ հետո ինքը դուրս է եկել, տեսել է՝ նրանք իրար հարվածներ են հասցնում: Փորձել է միջամտել, Վոլոդյան քաշքշել է իրեն, այդ ժամանակ իր տաբատի շղթան պոկվել է:

Ինքը Վոլոդյայից վրեժխնդիր լինելու համար է սուտ հաղորդում տվել, թե նա փորձել է իրեն բռնաբարել:

Ամբաստանյալը զղջացել է, ասել է, թե սուտ մատնությունը կատարել է իր նախաձեռնությամբ, ոչ ոք դրա հետ կապ չունի:

Վոլոդյան հայտնել է, թե Գրետային հրել է, որովհետև նա անընդհատ միջամտել է վեճին, սակայն Գրետան «պոկ չի եկել ու ամբողջ ընթացքում անկանոն շարժումներ է արել»: Երևի այդ հրմշտոցի ժամանակ է պոկվել նրա տաբատի շղթան, ինքը դա չի նկատել:

Հետո զգացել է, որ եթե չհեռանա, ամեն բան ավելի կթեժանա, նստել է մեքենա ու ընկերոջ հետ հեռացել է: Հաջորդ օրն իրեն հրավիրել են ոստիկանություն, որտեղ իմացել է, որ Գրետան հաղորդում է տվել՝ իբր ինքը փորձել է նրան բռնաբարել: Նման բան ինքը չի արել:

Ընդհանուր իրավասության դատարանը Գրետային մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, դատապարտել է 1 տարի ազատազրկման, ապա պայմանական դատապարտություն է կիրառել նրա նկատմամբ ու սահմանել է 1 տարի փորձաշրջան:

Դատավճիռը բողոքարկել էր մեղադրողը:

Նրա կարծիքով՝ ամբաստանյալի նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառելով՝ դատարանը խախտել է օրենքի պահանջները, հաշվի չի առել արարքի հանրային վտանգավորության աստիճանը, հատկապես՝ ամբաստանյալին բնութագրող տվյալները, այն, որ Գրետան նախկինում էլ է կատարել համասեռ հանցավոր արարք՝ իր հորեղբորն է սուտ մեղադրել՝ իր կամքին հակառակ իր հետ բռնի սեռական հարաբերություն ունենալու համար: Այդ սուտ մատնության փաստով հարուցված քրեական գործի վարույթը կարճվել է, բայց, ըստ մեղադրողի, Գրետան անհրաժեշտ հետևությունների չի հանգել: Նա չի ուղղվել: Վրեժխնդիր լինելու ցանկությունը բավարարում է մարդկանց սեռական ոտնձգություն կատարելու համար սուտ մեղադրելով:

Մեղադրողը միջնորդել է Գրետային դատապարտել իրական ազատազրկման՝ առանց պայմանական դատապարտության կիրառման:

Վերաքննիչ քրեական դատարանը եզրակացրել է, որ Գրետայի նկատմամբ պայմանական դատապարտության կիրառման պարագայում հնարավոր է հասնել պատժի նպատակներին՝ արդարության վերականգնմանը, պատժի ենթարկված անձի ուղղմանը, հանցագործությունների կանխմանը:

Ըստ վերաքննիչ ատյանի՝ մեղադրողի բողոքում բերված փաստարկները բավարար չեն ամբաստանյալի նկատմամբ պայմանական դատապարտության կիրառումը վերացնելու համար:

Բացի այդ, պայմանական դատապարտության ենթարկված ամբաստանյալը չի ազատվել քրեական պատասխանատվությունից, նրա նկատմամբ սահմանվել է փորձաշրջան, որի ընթացքում չուղղվելու, նորից հանցանք գործելու դեպքում ազատազրկման ձևով նշանակված պատիժը ստիպված կլինի կրել:

Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է մեղադրողի վերաքննիչ բողոքը և անփոփոխ է թողել ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում