Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել է համաշխարհային առաջնորդներին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումներին մասնակցելու համար, հաղորդում է Rosbalt-ը:
«Ո՛չ Պուտինը, ո՛չ Օլանդը չպետք է գնային Հայաստան: Սկզբում նրանք պետք է մտածեին սեփական պատմության սև էջերի մասին»,- հայտարարել է Էրդողանը գործարարների հետ հանդիպման ժամանակ:
Էրդողանի խոսքով՝ Ռուսաստանը, Ֆրանսիան և Գերմանիան վերջին երկրներն են, որ կարող են խոսել Ցեղասպանության մասին:
«Հենց Գերմանիան է երկու համաշխարհային պատերազմ սկսել, որոնք անթիվ աղետների հանգեցրին»,- նշել է Էրդողանը՝ Եվրամիությանը մեղադրելով երկերեսանիության մեջ Հայոց ցեղասպանության փաստն ընդունելու համար: