Ծաղկաձորում շարունակվում է շախմատի աշխարհի թիմային առաջնությունը: Այսօր` ապրիլի 26-ին կկայանան 7-րդ տուրի պարտիաները:
Հայաստանի հավաքականը դիմակայություն կանցկացմի Ռուսաստանի ընտրանու դեմ: Առաջին և երրորդ խաղատախտակներին հայ շախմատիստները կխաղան սև խաղաքարերով: Պարտիաները կմեկնարկեն 15:00-ին:
Կանանց Հայաստանի հավաքականը Չինաստանի Չենդու քաղաքում անցկացվող աշխարհի թիմային առաջնության 7-րդ տուրում կմրակցի ԱՄՆ-ի թիմի հետ: