Իտալական Bulgari ապրանքանիշի ղեկավարները կարող են դատարանի առջև կանգնել 55 մլն եվրո հարկերի վճարումից խուսափելու համար: Այս մասին գրում է Corriere della Sera պարբերականը:
Նշվում է, որ Հռոմի դատախազ Կարլա Կանայան պահանջում է դատական գործընթաց սկսել նորաձևության տան ժառանգների` Պաոլո և Նիկոլո Բուլգարիների նկատմամբ, ովքեր համապատասխանաբար ընկերության նախագահները և փոխնախագահներն են, ինչպես նաև 11 մարդու:
Գործի հետ կապված բոլոր անձինք մեղադրվում են հատուկ համակարգ ստեղծելու մեջ, որը թույլ է տվել Շվեյցարիայում և Իռլանիդայում ստեղծված 2008-2011-ին ֆիրմաների միջոցով խուսափել հարկերից: