Գերմանիայի Բունդեսլիգայի 30-րդ տուրում «Հերտա»-ի նկատմամբ հաղթանակից հետո Մյունխենի «Բավարիա»-ն առաջնության ավարտից 4 տուր առաջ երկրորդ տեղում գտնվող «Վոլֆսբուրգ»-ին գերազանցում է 15 միավորով: «Գայլեր»-ը 30-րդ տուրի խաղը դեռևս չեն անցկացրել:
Մյունխենյան թիմի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հայտարարել է, որ Բունդեսլիգայում հաղթանակն ամենակարևոր տիտղոսն է «Բավարիա»-ի համար:
« «Հերտա»-ի նկատմամբ հաղթանակի առթիվ շնորհավորում եմ ողջ թիմին, բայց մենք մաթեմատիկորեն դեռ չեմպիոն չենք դարձել:
Միշտ ասել եմ, որ Բունդեսլիգայում հաղթանակն ամենակարևոր տիտղոսն է մեզ համար, քանի որ այստեղ ամեն շաբաթ հանդիպում ես ֆանտաստիկ թիմերի»,- Գվարդիոլայի խոսքերը մեջբերում է Kicker-ը: