Անգլիայի Պրեմիեր լիգայի 34-րդ տուրի կենտրոնական խաղը լոնդոնյան դերբին է` «Արսենալ»-ն ընդունելու է «Չելսի»-ին:
«Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն երբեք չի զիջել սկզբունքային մրցակցին` Արսեն Վենգերին: Թիմերը վերոգրյալ մարզիչների գլխավորությամբ հանդիպել են 12 անգամ: Մոուրինյոն հաղթել է 7 անգամ, 5 խաղ ավարտվել է ոչ-ոքի:
Խաղը մեկնարկելու է Երևանի ժամանակով 19:00-ին: