Գրոհայինների խումբը կիրակի օրը հարձակվել է Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Իդլիբ գավառի խաղաղ բնակիչների վրա, 30 մարդ է զոհվել: Այս մասին հաղորդում է Sana գործակալությունը` վկայակոչելով ականատեսներին:
«Ջիզր Աշ-Շուգուր քաղաքում ահաբեկիչները բարբարոսաբար ջարդ են իրականացրել, որի արդյունքում ավելի քան 30 մարդ է սպանվել, հիմնականում կանայք և երեխաներ»,- ասվում է հաղորդագրությունում:
Հայտնի է, որ գրոհայինները պատկանել են թաքֆիրիստական ահաբեկչական կազմակերպությանը: