«Անաստվածությունը հիմնականն է աշխարհի մեծ կրոնների թվում», – պնդում էր ամերիկյան գրող Ամբրոզ Բիրսը:
Նրանք, ովքեր աթեիզմը նորմալ երևույթ են համարում, 2012-ին նավաստի Ջոն Ուայթսայդը հիմնեց Բեկոնի միացյալ եկեղեցի: Այդ հիմար գաղափարը շատերը հավանեցին, և այսօր այն ունի ավելի քան 4000 հետևորդ ամբողջ աշխարհից:
«Մեր Աստվածը Բեկոնն է և այն գոյությոն ունի», – այսպիսին է այդ եկեղեցու գլխավոր գաղափարը:
Այս եկեղեցու բոլոր հետևորդներն աթեիստներ են և կասկածում են բարձր ուժերի գոյությանը: Ջոն Ուայթսայդն իրեն կոչում է «Բեկոնի մարգարե» և պնդում է, որ նոր կրոնը կոչված է պաշտպանել աթեիստների իրավունքները, որպեսզի նրանք դադարեն ընկալվել հասարակության կողմից որպես վատ երևույթներ: