Նեպալում 6.7 բալ մագնիտուդ հզորությամբ ևս մեկ երկրաշարժ է տեղի ունեցել՝ հաղորդում է ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը:
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Կատմանդու քաղաքից 65 կմ հեռավորության վրա:
Նախօրեին Նեպալում 7.9 բալ մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր տեղի ունեցել, որի զոհ էր դարձել ավելի քան 2 հազար մարդ: Այդ ուժգին ցնցումից հետո երկրաբանները մոտ 30 հետցնցումներ են գրանցել 4 և ավել բալ ուժգնությամբ: