Իտալիայի Ա Սերիայի 32-րդ տուրում «Միլան»-ն արտագնա խաղում 2:1 հաշվով պարտվել է «Ուդինեզե»-ին:
Հերթական պարտությունից հետո պաշտոնանկության եզրին հայտնված Ֆիլիպո Ինձագին կտրուկ քայլերի է դիմել:
«Ռոսսոներիներ»-ի պաշտոնական հեռուստաալիքի փոխանցմամբ` իտալացի մասնագետը ֆուտբոլիստներին արգելել է մինչև առաջիկա խաղը լքել ակումբի մարզաբազան:
«Միլան»-ի հաջորդ խաղը կայանալու է առաջիկա չորեքշաբթի օրը: Մրցակիցը «Ջենոա»-ն է: