Ապրում է մի հասարակ աֆրիկացի ֆերմեր` Յակուբա Սավադոգո անունով: Ահա արդեն 20 տարի է նա անապատում վերածնում է երկրագործության տեխնիկան, որը բարձրացնում է հողի որակը: Սարքավորումներից նա ունի միայն քլունգ և ամուր հավատ, գրում է Adme.ru-ն:
1980-ականներին, երբ նրա ժողովրդի հողի վրա Սահել անունով երաշտ տեղի ունեցավ, մարդիկ սկսեցին հեռանալ, իսկ ինքը մնաց:
Նա շարունակում էր Զայերի հնագույն մեթոդով մարգեր փորել և սերմեր ցանել: Սակայն նա մի փոքր լայնացրեց մարգերը և դրանք չոր խոտով, գոմաղբով պարարտացրեց:
Նրա փորձարկումները հաջողությամբ պսակվեցին: