Բրիտանացի գիտնականները կարողացել են պարզել, թե ինչն է հանդիսանում ասթմայի պատճառ և ինչպես այն վերացնել: Այդ կերպ, այդ հիվանդությունը հինգ տարի հետո արդեն հնարավոր կլինի բուժել, այդպես են կարծում են փորձագետները:
Քարդիֆի համալսարանի և Լոնդոնի թագովորական քոլեջի հետազոտողներն առաջընթաց են գրանցել ասթմայի բուժման հարցում, ինչը կարող է փոխել միլիոնավոր մարդկանց կյանքը, ովքեր հանդիսանում են այդ հիվանդության զոհը: Փորձագետները պարզել են, թե ինչ բջիջներ են ստիպում օդանցքներին սեղմվել տարբեր տեսակի գրգռիչների ներգործության դեպքում:
Ամենակարևորն այն է, որ այդ բջիջներն ապակատիվացնող դեղորայքն արդեն գտնվում է վաճառքում: Դողարայքի այս խումբը նախատեսված է օստեոպարոզի բուժման համար: Գիտնականները հույս ունեն, որ ապագայում ասթմայով հիվանդները կընդունեն այդ դեղորայքն՝ ասթմայի նոպաները կանխելու համար, այնպես որ ինգալյատորների կարիք չի լինի: