Առնվազն 1.9 հազար մարդ է զոհ դարձել Նեպալի երկրաշարժին, ևս 4718-ը տուժել են: Նման տվյալներ է ներկայացրել երկրի ներքին գործերի նախարարության աշխատակիցը, հաղորդում է Reuters գործակալությունը:
Հիշեցնենք, որ շաբաթ օրը` տեղի ժամանակով 11:56-ին (Երևանի ժամանակով 10:11-ին) Նեպալում ավերիչ երկրաշարժ է տեղի ունեցել` 7.9 բալ մագնիտուդ հզորությամբ: Դրան մի շարք ստորերկրյա ցնցումներ են հետևել, որոնցից ամենաուժեղը` 6.6 բալ մագնիտուդ հզորությամբ, արձանագրվել է 12:30-ին (Երևանի ժամանակով 10:45-ին):
Օդերևութաբանները երկրաշարժից հետո ևս երկու օր աֆտերշոկեր են կանխատեսում: