Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն անդրադարձել է Էդեն Ազարի` Մադրիդի «Ռեալ» տեղափոխության մասին ասեկոսեներին: Պորտուգալացին նշել է, որ Ազարի ամեն ոտքի համար մադրիդյան ակումբը պետք է վճարի 100 մլն ֆունտ:
«Եթե «Ռեալ»-ը ցանկանում է ստանալ Ազարի տրանսֆերը, պետք է հասկանա, որ իմ թիկունքում ինչ-որ գործողություններ ձեռնարկել չի հաջողվի: Եթե նրանք ցանկանում են հրավիրել Ազարին, ապա պետք է զանգահարեն ինձ ու ասեն, որ իսկապես ցանկանում են անել դա:
Ինչ արժե Ազարի տրանսֆե՞րը` 100 մլն ֆունտ և «Ռեալ»-ի լավագույն 3 խաղացողներից մեկի տեղափոխությունը: Ավելի ստույգ` 100 մլն ֆունտ` յուրաքանչյուր ոտքի համար»,- Մոուրինյոյի խոսքերը մեջբերում է The Telegraph-ը: